Հոկտեմբերի 12-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 775 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 623 մարդ, մահացել է 37 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 640 358, այստեղից ապաքինվել է 603 995 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 306:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 47 723 փորձարկում, այդ թվում 33 118-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 605-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 10.01% է, վերջին 14 օրվանը՝ 6,58%, վերջին 7 օրվանը՝ 7,98%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 882 118 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 36 817 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 71 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 616 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 749 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: