Ապրիլի 19-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Բարալեթ գյուղում, գյուղացիների խոսքերով՝ 50-ամյա տղամարդը դանակով ինքն իրեն է հարվածել: Նրան անմիջապես տեղափոխել են Ախալքալաքի հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Տղամարդուն տեղափոխել են Ախալքալաքի հիվանդանոց, որտեղ նրա թոքն է վիրահատել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Տղամարդու մարմինը տեղափոխել են Ախալցիխե՝ դատաբժշկական հետազոտության։

Ինչպես JNEWS-ին պատմեցին Բարալեթ գյուղի բանկիչները՝ մահացած Խ․Ջ․-ն ընտանիքի հետ ապրել է Ռուսթավի քաղաքում, վերջերս էր գյուղ եկել՝ ծնողների մոտ, մասնակցելու գյուղատնտեսական աշխատանքներին: Գյուղում հավաստացնում են, որ մահացածը ընտանեկան կամ հոգեբանական խնդիրներ չի ունեցել։

JNEWS-ը դիմել է Վրաստանի ՆԳՆ՝ տեղեկանալու համար գործի մանրամասներին։