Այսօր՝ ժամը 18:00-ից, 55 տարեկանից բարձր մարդիկ կկարողանան ամրագրել հերթը պատվաստումների համար, – հայտնել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Ըստ փոխնախարարի՝ երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 8 909 մարդ:

«Կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել է 6 893 մարդ, իսկ Pfizer պատվաստանյութով պատվաստվել է 2.016 մարդ: Այսօր՝ ժամը 18:00-ից, 55 տարեկանից բարձր մարդիկ կկարողանան հերթագրվել պատվաստումների համար և ապրիլի 5-ից պատվաստվելու հնարավորություն կունենան», – ասել է Թամար Գաբունիան: