Այսօր Թբիլիսիում «Վրաստան Բանկ»-ի մասնաճյուղի վրա հարձակված զինված տղամարդը պատանդ է պահել յոթ հոգու: Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Այս տղամարդը 28-ամյա Ն.Ց.-ն է: Նա բերման է ենթարկվել «Ավլաբար»-ի մետրոյի մոտ ոստիկանական գործողության արդյունքում, որը տևել է ավելի քան մեկ ժամ:
«Հարձակվողի հետ ՆԳՆ ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում մեղադրյալը փուլ առ փուլ ազատ է արձակել պատանդ վերցված մարդկանց, որից հետո իրավապահները տեղում բերման են ենթարկել Ն.Ց.-ին», – ասված է նախարարության հայտարարության մեջ:
Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Գերատեսչությունից չեն հստակեցնում, թե հարձակվողն ինչ պահանջներ է առաջադրել:
Հետաքննությունը սկսվել է հրազենի ապօրինի ձեռքբերման և պահման ու երկու կամ ավելի անձանց պատանդ վերցնելու փաստերի (Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ մաս և 4-րդ մաս, ինչպես նաև 144-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետ) առթիվ: