Այսօր Թբիլիսիի Հավլաբարի տարածքում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկում զինված անձը պատանդ է վերցրել:
Տեղում մոբիլիզացված են իրավապահ մարմիններ և շտապ օգնւոթյան աշխատակիցներ: Իրավապահների խոսքերով, այս պահին փակ է «Ավլաբարի» մետրոյի կայարանը:
Ըստ տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերի՝ զինված տղամարդը պատանդ է պահում մեկից մինչև 5 մարդու:
Ներքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակել:
Կաթվածահար է եղել երթևեկությունը Հավլաբարի գլխավոր փողոցում, ինչպես նաև չի աշխատում «Ավլաբարի» մետրոկայանը:
Այս պահի դրությամբ, պարեկային ոստիկանության վարչության պետ Վաժա Սիրաձեն հայտնել է, որ Bank of Georgia–ում Հավլաբարի մետրոյի մոտ, հատուկ գործողությունն ավարտվել է և չարագործը ձերբակալվել:
Նա հայտնել է, որ պատանդներն ազատված են, ոչ ոք չի տուժել: