Դեկտեմբերի 23-ից Ռուսաստանը դյուրացնում է Վրաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի ստացումը: Վրաստանում դա գնահատվում է, որպես ճիշտ ուղղությամբ արված քայլ:
Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի արտոնագրերի պարզեցման կանոնների վերաբերյալ հաղորդում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը:
«Ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում և երկու երկրների միջև դրական զարգացումների խթանման համար 2015 թվականի դեկտեմբերի 23-ից Վրաստանի քաղաքացիներին կձևակերպվի ցանկացած տեսակի` բիզնեսի, աշխատանի, կրթական և հումանիտար կարգի բազմաժամկետ արտոնագրեր և մասնավոր մուտքի արտոնագրեր` առանց հրավիրողի և հրավիրյալի միջև առկա ազգակցական կապի` փաստացի հրավերով, որ սահմանված կարգով տալիս է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը:
Ռուսական կողմը հաստատակամ է շարունակելու քայլեր ձեռնարկել մեղմելու համար երկու երկրների քաղաքացիների կապը, չբացառելով` փոխադարձ համաձայնությամբ, վերացնելու երկրների միջև արտոնագրերի ռեժիմը», – ասված է Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
Իր հերթին, Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն «ԻնտերպրեսՆյուս»-ի հետ հարցազրույցում նշել է, որ ռուսական կողմի մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցումը ճիշտ ուղղությամբ կատարված քայլ է:
«Ռուսական մուտքի արտոնագրեր ստանալը մինչև այժմ շատ դժվար էր: Այն ստանում էին միայն ռուսական կազմակերպությունների պաշտոնական հրավերի կամ մոտ բարեկամների հրավերի հիման վրա: Այս պարզեցումը մեր քաղաքացիներից շատերին համար լուծում է լուրջ խնդիրներ: Պետք է հաշվի առնել Ռուսաստանում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցների հետաքրքրությունները, ինչպես նաև վրացի գործարարաների և սովորական քաղաքացիների հետաքրքրություններն այն հարցում, որպեսզի դեպի Ռուսաստան ճանապարհորդությունները իրականացվեն նվազագույն դժվարություններով: Վերջերս մենք տեղեկացանք ԵՄ-ի Վրաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ազատականացման ռեժիմի պատմական որոշման մասին: Ես ուզում եմ ընդգծել մեր կառավարության դիրքորոշումը և հետաքրքրությունները պայմանավորված այն բանի, որ մեր համաքաղաքացիները ունենան աշխարհում ազատ տեղաշարժվելու լավագույն հնարավորությունները: Այսպիսով, այս տեսանկյունից, մեր երկիրը դիմավորում է Նոր Տարին նշանակալի հաջողություններով», – նշել է Աբաշիձեն:
Ըստ նրա, վրացական կողմը մի քանի ամիս առաջ էր, տեղեկացրել է, որ ռուսական կողմը պատրաստվում է իրականացնել մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցում:
«Մի քանի ամիս առաջ, ռուս գործընկերները Պրահայում տեղեկացրել են, որ այդ որոշումը նախապատրաստվում էր, և այն պետք է հայտնի դառնար այս տարվա վերջ: Շատ թե քիչ, մենք գիտեինք, թե ինչի մասին էր խոսքը, թե ինչ կարգի արտոնագրային ռեժիմի վերաբերյալ», – ասել է Զուրաբ Աբաշիձեն:
Էդիտա Բադասյան