Այսօր Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում նշեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը` Սուրբ Զատիկը: Գարնանային այս գեղեցիկ տոնի խորհուրդն իր մեջ ամփոփում է այն կարևոր առաքելությունը, որի շնորհիվ  ամբողջանում ու մեծարվում այնպիսի արժեքներ, ինչպիսին են զատում, մեղքերից և վերադարձ առ Աստված։

Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Ախալքալաքի գավառագիտական թանգարանի տնօրեն Սեդա Համբարյանը, մանկավարժներ, ծնողներ և այլոք։

171462060_945234169629250_3735461187988604901_n

Բաց դասն սկսվեց տերունական աղոթքով։ Այնուհետև Կենտրոնի տնօրեն Կարինե Թադևոսյանը խոսեց հայկական մշակույթի, եկեղեցական տոների մասին, կարևորելով ազգային ծիսակարգերի պահպանումը և այդ ծեսերը սերունդների մեջ սերմանելու մեծ դերը։

170909011_1644399385767739_8518808728632055819_n

Երիտասարդական կենտրոնի սաները մանկավարժների օգնությամբ գեղեցիկ զարդարած սեղաններ էին պատրաստել` տարատեսակ զատկական գործվածքներով, իրենց ձեռքով գործած հավկիթներով, սրահում մթնոլորտը տոնական էր:

170780200_446088219795216_2135440679519418953_n

Սաներից Տաթև Խոցանյանը ներկայացրեց Զատկական տոնի խորհուրդը, այնուհետև երեխաները եկեղեցական երգերի ներքո զարդարեցին Կենաց ծառը։ Սաներից յուրաքանչյուրը յուրովի էր պատրաստվել տոնին, բայց բոլորի պատգամ նույնն էր` Աստծո պաշտպանությունը և օրհնությունը միշտ և բոլորի հետ լինի:

171550826_261596608948583_6128240367684756758_n

Ելույթ ունեցավ նաև ԱԵԿ-ի պատմության խմբակի պատասխանատու Վաչագան Ռստակյանը։ Իսկ բաց դասի ավարտին Տեր Նարեկը հարության խորհորդը գեղեցիկ ու սրտառուչ ներկայացնելու համար առանձնակի շնորհակալություն հայտնեց կենտրոնի սաներին:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի տոնեց ապրիլի 4-ին: