«Արգելվում է տարածքի հատկացում/փոխանցում սոցիալական միջոցառումների (օրինակ՝ հարսանիքներ, տարեդարձեր, հոգեահացեր և այլն) և զանգվածային ժամանցային միջոցառումների անցկացման նպատակով», – համապատասխան փոփոխությունը կատարվել է Վրաստանի կառավարության «Մեկուսացման և կարանտինի կանոնները հաստատելու մասին» որոշման մեջ:
Որոշումը պարտավորեցնում է տարածքի սեփականատիրոջը ձեռնարկել բոլոր ողջամիտ միջոցառումները, այդ թվում` պայմանագրում հատուկ սահմանափակումներ մտցնելու ճանապարհով, որպեսզի կանխարգելել տարածքի օգտագործումը վերոհիշյալ որոշմամբ արգելված նպատակներով: Բացի այդ, տարածքի սեփականատերը խախտման մասին տեղեկությունը ստանալուն պես պարտավոր կլինի անհապաղ տեղեկացնել համապատասխան ծառայություններին:
Բացի այդ, եթե արգելված միջոցառման անցկացումն ուղեկցվում է Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կորոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ (COVID-19) պահանջների խախտմամբ, Աշխատանքային տեսչությունը՝ Ներքին գործերի նախարարության համակարգմամբ, լիազորված է ժամանակավորապես սահմանափակել անձանց մուտքը տվյալ հաստատություն:
Ինչպես հայտնի է, ըստ գործող օրենսդրության, երկրում սահմանափակված է ավելի քան տասը անձանց հավաքը, ինչը կապված է այնպիսի սոցիալական միջոցառումների հետ, ինչպիսիք են՝ հարսանիքները, տարեդարձերը, հոգեհացերը և այլն:
Կառավարության վարչակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն ստորագրել է «Մեկուսացման և կարանտինի կանոնները հաստատելու մասին» Վրաստանի կառավարության որոշման մեջ փոփոխությունները: