Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 1 852 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Մինչև այսօր Վրաստանում ընդհնաուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 42 579 դեպք: Ապաքինվել է ևս 1 696 պացիենտ, իսկ ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 26 800 պացիենտ:
Կորոնավարակից երկրում մահացել է ևս 7 պացիենտ, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 342 մարդ:
Կարանտինում է գտնվում 2 977 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է գտնվում 2 977 մարդ: Իսկ տանւ բուժվողների թիվը կազմում է 8 882 մարդ:
Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում բացահայտվել էր կորոնավարակի 1 791 նոր դեպք, ապաքինվել՝ 2 413 պացիենտ: