Ախալքալաքի մունիցիպալիտետի Փոքր Սամսար գյուղում երիտասարդների համար չկա բավարար պայմաններ սպորտով զբաղվելու համար։ Գյուղում ունեն ձյուդոյի մարզիչ, որը մարզում է սահմանափակ քանակով երեխաների և վարձատրվում երեխանեի ծնողների կողմից հատկացված գումարով։ Մարզիչը մի քանի անգամ դիմել է քաղաքապետարան գյուղում ձյուդոյի մարզադպրոց բացելու խնդրանքով, սակայն մինջ օրս ոչ մի միջոցառում չի ձեռնարկվել։
«Գյուղում երեխաների և դեռահասների համար զբաղմունք չկա, մեր երեխաների համար ամհրաժեշտ է սպորտը, քաղաքապետարան ենք դիմել նաև մինի մարզադաշտ կառուցելու խնդրանքով, հուսով եմ դրական պատասխան կստանանք», – ասում է Փոքր Սամսար գյուղի բնակիչ Արթուր Աբգարյանը։
Փոքր Սամսար գյուղի բնակիչ Աղասի Ավագյանը սեփական ուժերով սպորտդահլիճ է բացել:
«30-ից ավել աշակերտ ունեմ մեր գյուղից և Մեծ Սամսարից՝ նույնպես։ Մի քանի անգամ դիմել եմ քաղաքապետարան, թե գրավոր և թե բանավոր խնդրանքով, խնդրել եմ որպեսզի տարածքով և ֆինանսապես աջակցեն մեզ, գրավոր պատասխան ստացա մունիցիպալիտետից, որտեղ նշված էր, որ համաճարակի պայմաններում մունիցիպալիտետի ոչ մի սպորտ-դպրոց չի աշխատում, վերսկսելուց հետո կվերանայեն դիմումը, սակայն այդպել էլ հարցը չլուծվեց», – ասաց Սամսար գյուղի ձյուդոյի մարզիչ Աղասի Ավագյանը:
Աղասին պարապունքներն անցկացնում է գյուղացիներից մեկի տանը, որը այս պահին բնակեցված չէ, ձյուդոյի գորգ և մնացած պարագաները ինքն է գնել, նրա խոսքով մունիցիպալիտետը գորգ խոստացել է տրամադրել, սակայն ինչ-ինչ պատճառներով այն տեղ չի հասել։
Տեղական իշխանությունը նույնպես շահագրգռված է այս հարցով։ Քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքով, տվյալ պահին համաճարակի պայմաններում մունիցիպալիտետն ի վիճակի չէ ֆինանսներ տրամադրել, սակայն իրավիճակը, երբ փոքր ինչ բարելավվի խոստանում է աջակցել։
«Մարզիչը դիմեց մեզ և գաղափարը ինձ շատ դուր եկավ, պանդեմիաի պայմաններում մոտակա մի քանի ամիսն ի վիճակի չենք հաստիք ստեղծել, սակայն վիճակը բարլավվելուն պես, որպես սպորտ դպրոցի մի մաս կստեղծենք հաստիք։ Մեր հնարավորություւների չափով կաջակցենք Սամսար գյուղում սպորտի զարգացմանը», – Jnews-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի քաղաքապետը։
Ախալքալաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Սամսար գյուղի առօրյան տարիների ընթացքում գրեթե չի փոխվել: Գյուղն աչքի է ընկնում բազում խնդիրներով, այստեղ դեռևս արդիական է բնական գազի բացակայության, ինչպես նաև գյուղ տանող անմխիթար ճանապարհների խնդիրը:
Վարդուհի Կուրղինյան