Հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 7-ը Վրաստանում կորոնավիրուսի 12 729 նոր դեպք է բացահայտվել:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ շաբաթվա ընթացքում վարակից մահացել է 8 մարդ: 11 199 մարդ ապաքինվել է:
Կատարվել է 67,4 հազար թեստավորում: Մեկ շաբաթում կորոնավիրուսի դրականության ցուցանիշը կազմել է 16,82%:
Իսկ հուլիսի 24-ի մինչև 31-ը Վրաստանում հաստատվել էր կորոնավիրուսի 11 802 նոր դեպք: Ապաքինվել է 10 233 մարդ, մահացել՝ 10 պացիենտ:
Կորոնավիրուսի տարածման սկզբից մինչ օրս Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 710 749 դեպք, 16 872 մարդ մահացել է: