Էկոնոմիկայի նախարարությունը՝ «100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» կառավարական ծրագրի շրջանակներում, աճուրդի է հանել 11 ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս և 1 տուն հողամասով Ախալքալաքի մունիցիպալիտետի Խորենիա գյուղում:
Պետական գույքի ազգային գործակալությունը Ախալքալաքի մունիցիպալիտետում աճուրդի է հանել 12 օբյեկտ:
Ներկայացնում ենք Ախալքալաքի մունիցիպալիտետի այն օբյեկտներն ու հողամասերը, որոնք պետությունը վաճառքի է հանել:
1. Խորենիա գյուղում՝ հողամասով տուն, մեկնարկային գինը 23 250 լարի:
2. Հոկամ գյուղում` Հոկամի հրաբխային խարամների (այլ շինանյութերի) հանքավայր (կատեգորիա` B + C1, արդյունահանվող օգտակար հանածոների ընդհանուր ծավալը` 74 830 խոր/մ), մեկնարկային գինը 33 365 լարի:
3. Կարծախ գյուղում` 14 087 քառ / մ մակերեսով հողամաս, մեկնարկային գինը 55 լարի:
4. Կարծախ գյուղում՝ 93 040 քառ / մ հողամաս, մեկնարկային գինը 186 500 լարի:
5. Կարծախ գյուղում ` 127 558 քառ / մ հողամաս, մեկնարկային գինը 178 000 լարի:
6. Ափնիա գյուղում` 29110 քառ / մ հողամաս, մեկնարկային գինը 44 000 լարի:
7. Գոգաշեն գյուղում՝ 25056 քառ / մ հողամաս, մեկնարկային գինը 31 500 լարի:
8. Լոմատուրցխ գյուղում` 10472 քառ / մ մակերեսով հողամաս, մեկնարկային գինը 30 000 լարի:
9. Վաչիան գյուղում ` 15905 քառ / մ հողամաս, մեկնարկային գինը 29 000 լարի:
10. Դիլիսկա գյուղում՝ 179,396 քառ/մ մակերեսով հողամաս (թռչնաֆաբրիկայի տարածքը) մեկնարկային գինը 680 000 լարի:
11. Ախալքալաք-Ախալցիխե մայրուղու վրա` 20325 քառ / մ մակերեսով հողամաս, մեկնարկային գինը 610 000 լարի:
12. ք.Ախալքալաքի Դ. Աղմաշենեբելիի փողոցում՝ 10380 քառ / մ մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս և 7608 քառ/մ մակերեսով շինություն, մեկնարկային գինը 140 000 լարի: