Վրաստանի կառավարության որոշմամբ ստեղծվել է Երկրի զարգացման և բարեփոխումների միջգերատեսչական խորհուրդ, որը, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնության համաձայն, կմշակի երկրի զարգացման տասնամյա ծրագիր:
Ինչպես «ԻնտերպրեսՆյուզ» գործակալությանը հայտնել են կառավարության վարչակազմից, Վրաստանի կառավարության ղեկավարությունը կգլխավորի միջգերատեսչական խորհուրդը, որը ստեղծվել է երկրի առջև ծառացած մարտահրավերներին արդյունավետորեն արձագանքելու նպատակով:
«Զարգացման և բարեփոխումների խորհրդի անդամները կլինեն նախարարներ, պատգամավորներ և այլ պաշտոնատար անձինք: Զարգացման և բարեփոխումների խորհուրդը իրավասու է ստեղծել աշխատանքային խմբեր և ենթախմբեր, ինչպես նաև հարկ եղած դեպքում հրավիրել այլ գերատեսչությունների ներկայացուցիչներին կամ մասնագետներին, համապատասխան ոլորտների փորձագետներին և մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին:
Զարգացման և բարեփոխումների խորհրդի նպատակն է Վրաստանի կառավարությանը առաջնային տեսքով ներկայացնել երկրի զարգացման տասնամյա ծրագրի փաստաթուղթը ոչ ուշ, քան 2021 թվականի մայիսի 31-ը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն ստորագրել է Երկրի զարգացման և բարեփոխումների միջգերատեսչական խորհուրդ ստեղծելու մասին հրամանագիրը», – ասված է կառավարության վարչակազմի տարածած տեղեկատվության մեջ: