Փետրվարի 9-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 263 601 է: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 18 244 թեստավորում, որից 11 615-ը հակամարմինների թեստով, 6 629-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 469 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 255 385 մարդ:
Մեկ օրում երկրում վարակից մահացել է ևս 5 մարդ, ընդհանուր՝ 3 311:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2.98%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3.64%, վերջին 7 օրվանը՝ 3.41%:
Կարանտինում է գտնվում 421 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 2094, իսկ կովիդ-հյուրանոցներում՝ 316: