Հաքերները գողացել են «Facebook»-ի ավելի քան 533 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ ու տարածել դրանք համացանցում: Համաձայն «therecord» հրատարակության, դրանք աշխարհի 106 երկրների քաղաքացիների տվյալներ են, այդ թվում՝ 32 միլիոն ԱՄՆ-ի քաղաքացի, 11 միլիոն բրիտանացի, 6 միլիոն Հնդկաստանի քաղաքացի և 95 193 օգտատեր Վրաստանից:
Ըստ առկա տեղեկությունների՝ ողջ հանրության համար հասանելի տարբերակով տեղադրվել են «Facebook»-ի օգտատերերի կենսագրությունները, ծննդյան ամսաթվերը, հեռախոսահամարները և այլն:
«Facebook»-ն հայտնում է, որ հաքերները գողացել են այս տեղեկատվությունը երկու տարի առաջ՝ օգտվելով սոցիալական ցանցում անվտանգության խոցելիությունից: