«Սաքստատ» (Վրացստատ) ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, մարտին Վրաստանում գնաճը կազմել է 7,2%:
Գնաճի կտրուկ աճի հիմնական պատճառներից մեկը բնակարանային և կոմունալ ծառայությունների պետական սուբսիդավորման դադարեցումն էր: 2020 թվականի մարտի համեմատ բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի և գազի գներն աճել են 7,6%-ով:
TOP-10 ապրանքներ և ծառայություններ, որոնք վերջին տարվա ընթացքում (2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի մարտ) բավականին թանկացել են.
Արեւածաղկի ձեթ՝ 62,8%,
Ոսկյա (958 հարգի) ամուսնական մատանիներ՝ 40,1%,
Հնդկաձավար՝ 36,4%,
Մուրճ՝ 35,2%,
Ջերմաչափեր՝ 31.9%,
Ատամնաբուժական ծառայություններ (ատամների հեռացում)՝ 31.8%,
Կանաչ լոբի՝ 30,8%,
Ձկան պահածոներ՝ 30,6%,
Շաքարավազ՝ 30,1%,
Ցավազրկող դեղամիջոցներ՝ 29,2%:
Ընդհանուր առմամբ, պարենային և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում անցյալ տարվա ընթացքում գներն աճել են 5,7%-ով: Եթե խոսենք առանձին կատեգորիաների մասին, ապա 2020 թ. մարտի համեմատ, սուրճի, թեյի և կակաոյի գներն աճել են 13.7%-ով, ձկան գներն աճել են 12.2%-ով, կաթը, պանիրը և ձուն` 8.5%-ով, հացն ու հացամթերքը` 7.7%-ով, հանքային և աղբյուրի ջրերը, զովացուցիչ ըմպելիքները և բնական հյութերը՝ 5%-ով, միսն ու մսամթերքը՝ 4%-ով, ծխախոտային ապրանքները թանկացել են 12,1%-ով, իսկ ալկոհոլային խմիչքները՝ 6,2%-ով:
TOP-10 ապրանքներ և ծառայություններ, որոնց գները վերջին տարվա ընթացքում ամենից շատն են նվազել.
Սխտոր՝ 42,7%-ով,
Կարտոֆիլ՝ 33.1%-ով,
Ամառային կոշիկներ աղջիկների համար՝ գները նվազել են 28,7%-ով,
Կիտրոն՝ 24%-ով,
Մանկական ամառային զգեստներ՝ գները նվազել են 23,5%-ով,
Սալոր՝ 22,8%-ով,
Սոխ՝ 22,8%-ով,
Ճակնդեղ՝ 22,3%-ով,
Ինքնաթիռով ճանապարհորդության գները նվազել են 22.2%-ով,
Դեղձ՝ 18,6%: