Surfshark-ի հինգերորդ տարեկան թվային կյանքի որակի (DQL) ինդեքսում Վրաստանն աշխարհի մասշտաբով զբաղեցրել է 65-րդ տեղը՝ երկու հորիզոնական բարձրացնելով իր դիրքերն անցյալ տարվա համեմատ: Կյանքի որակի թվային ինդեքսը հետազոտություն է, որը գնահատում է 121 երկրների թվային բարեկեցությունը 5 հիմնական չափորոշիչներով:
Վրաստանը լավագույն արդյունքները ցույց է տվել էլեկտրոնային անվտանգության ոլորտում՝ զբաղեցնելով 43-րդ տեղը (անցած տարվա համեմատ 9 դիրքով), վատագույն ցուցանիշը ինտերնետի որակն է, այստեղ երկիրը զբաղեցնում է 102-րդ տեղը։ Վրաստանը ինտերնետ հասանելիությամբ 48-րդն է, ենթակառուցվածքներով՝ 55-րդը և էլեկտրոնային կառավարմամբ (էլեկտրոնային կառավարումը հիմնված է էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման համակարգի և այլ տեղեկատվական համակարգերի վրա)՝ 80-րդը:
Ընդհանուր ինդեքսում Վրաստանն առաջ է անցել Հայաստանից (69-րդ տեղ) և Ադրբեջանից (74-րդ տեղ): Ասիայում Վրաստանը զբաղեցնում է 20-րդ տեղը, իսկ ցուցակը գլխավորում է Սինգապուրը։
Ինչ վերաբերում է Վրաստանի ամենավատ ցուցանիշին՝ ինտերնետի որակին, ապա այն 27%-ով ցածր է համաշխարհային միջինից։
Վրաստանում ֆիքսված ինտերնետը միջինում 30 Մբիթ/վրկ է: Համեմատության համար՝ աշխարհի ամենաարագ ֆիքսված ինտերնետը Սինգապուրում է՝ դրա արագությունը 300 Մբիթ/վրկ է, աշխարհի ամենադանդաղ ֆիքսված ինտերնետը Եմենում է (արագությունը՝ 11 Մբիթ/վ):
Բջջային ինտերնետը միջինում 44 Մբիթ/վրկ է և 22%-ով ավելի արագ է, քան Հայաստանում, իսկ ֆիքսված լայնաշերտ հասանելիությունը 58%-ով ավելի դանդաղ է։ Անցյալ տարվանից Վրաստանում բջջային ինտերնետի արագությունն աճել է 9%-ով, իսկ ֆիքսված լայնաշերտ հասանելիության արագությունը՝ 6%-ով։