Հոկտեմբերի 17-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 581 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 494 մարդ, մահացել է 28 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 662 334, այստեղից ապաքինվել է 612 481 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 468:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 46 123 փորձարկում, այդ թվում 24 852-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 21 271-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 9.93% է, վերջին 14 օրվանը՝ 8.31%, վերջին 7 օրվանը՝ 8.99%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 911 877 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 681 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 61 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 337 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 984 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: