Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ մինչև ապրիլի 3-ի առավոտյան Վրաստանում սպասվում է տեղումներով եղանակ: Որոշ վայրերում քամին կփչի արևմտյան ուղղությամբ: Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կլինի +10, +15, իսկ Արևելյան Վրաստանում՝ +13, +18 աստիճան:

Ապրիլի 4-ից 5-ը ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ որոշ վայրերում անձրև կտեղա, հնարավոր է նաև ամպրոպ: Երկրի ցածրադիր վայրերում սպասվում է մինչև +18, +23 աստիճան տաքություն:

Թբիլիսիում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ: Ապրիլի 2-ից 3-ը սպասվում է +15, +17, իսկ ապրիլի 4-ից 5-ը՝ +19, +21 աստիճան տաքություն: