Հայաստանում ապրիլի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 194 852-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1116-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 23 դեպք է գրանցվել, 19-ը՝ կորոնավիրուսից, և 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 552 դեպք կա, այլ պատճառով՝ 904։
Ապաքինվել է ևս 864 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 174 545 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 15 851-ի:
Ապրիլի 1-ին 4 830 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 864 876 թեստավորում։