Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 193 736-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1097-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 26 դեպք է գրանցվել, 18-ը՝ կորոնավիրուսից, և 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 533 դեպք կա, այլ պատճառով՝ 900։
Ապաքինվել է ևս 617 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 173 681 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 15 622-ի:
Մարտի 31-ին 6 217 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 860 046 թեստավորում։