SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով տիեզերք արձակվեց նաև Հայաստանում և հայ մասնագետների կողմից մշակված առաջին արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։
Արբանյակը դուրս է բերվելու ուղեծիր 517 կմ բարձրության վրա, որը կոչվում է արեգակնասինխրոն ուղեծիր։ Այն յուրահատուկ է նրանով, որ անընդհատ պտտվում է Երկրի առանցքի շուրջ, և նույն կերպ է կողմնորոշվում Արեգակի նկատմամբ: Այսինքն՝ ամեն անգամ արբանյակը մոտ նույն ժամին հատում է երկրային հասարակածը, և այդ պահին ունենում ենք կապի սեանսներ:
«Հայասաթ-1» արբանյակը ստեղծվել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից։