Այսօր Վրաստանում նշվում է Զատկին հաջորդող մեռելոցը: Գերեզմանատներ այցելելու արգելքը գործում է ամբողջ Վրաստանում: Սահմանափակումն ուժի մեջ է մտել մայիսի 2-ին և կգործի մինչև մայիսի 4-ը:
Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ` մայիսի 2-ից 4-ը ներառյալ գերեզմանատներ այցելելն արգելվում է, կարգը խախտելու դեպքում սահմանվում է տուգանք՝ 2000 լարի:
ՆԳՆ-ն պարզաբանում է՝ տուգանքը չի սահմանվի միայն թաղման արարողության դեպքում:
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն և ենթարկվել գոյություն ունեցող կարգերին: