Համաշխարհային բանկի կանխատեսման համաձայն՝ մինչ COVID-19-ը Վրաստանի տնտեսության վերականգնումը մինչև 2022 թվականի վերջը դժվար թե լինի:

Համաշխարհային բանկի տեղեկագրում նշվում է, որ «COVID-19» համավարակն ուժեղ հարված է հասցրել Վրաստանին: 2020 թվականին տեղաշարժման սահմանափակումները, միջազգային զբոսաշրջիկների ժամանումների հանկարծակի դադարեցումը և արտերկրում թույլ պահանջարկը հանգեցրին 6,2 տոկոսով տնտեսության անկման: Աղքատության մակարդակն աճել է շուրջ 5,4 տոկոսային կետով: Հատկապես սուր խնդիր էր աշխատատեղերի և եկամտի կորուստը: Ֆիսկալ դեֆիցիտը և պետական պարտքը գերազանցեցին սահմանված շեմը` ֆիսկալ և արտաքին առևտրի հաշվեկշռի վրա ճգնաժամի ճնշման ֆոնին:

Ըստ կանխատեսումների՝ 2021 թ.-ին Վրաստանի տնտեսության կաճի չորս տոկոսով, իսկ 2022-ին` հինգ տոկոսով: Չնայած տնտեսության բարելավմանը, ընդհանուր արտադրողականության ծավալը չի կարողանա վերադառնալ մինչև COVID-19-ը եղած մակարդակին մինչև 2022 թվականի ավարտը, ինչը մեծապես պայմանավորված է միջազգային տուրիզմի հեռանկարի անհուսալի կանխատեսումներով: Տնտեսության վերականգնումը մեծապես կախված կլինի ռիսկերից, ներառյալ ձգձգված պատվաստումը, լրացուցիչ սահմանափակումները, համաշխարհային ֆինանսական պայմանների խստացումը և շարունակական քաղաքական լարվածությունը: