Վրացական գինիները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել Լեհաստանի վարդագույն գինիների միջազգային մրցույթում՝ International Rosé Championship 2021-ում: Այս մասին հայտնում է Վրաստանի Գինու ազգային գործակալությունը:
Ոսկե մեդալը շնորհվել է «Թավքվերի Ռոզե, 2020» («Ձնահյուս» գինու գործարան) գինուն, իսկ արծաթե մեդալը՝ «Ալադաստուրի Ռոզե չոր 2020» (Դավիթ Լելաձեի ընտանեկան գինու գործարան) գինուն:
«Նման հեղինակավոր միջազգային մրցույթում վրացական գինու հաջողությունը վկայում է նրա բարձր որակի մասին, և էլ ավելի է բարձրացնում վրացական գինու միջազգային ճանաչումը», — նշված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
Ժյուրին գլխավորում էր Էլիզաբեթ Գաբայը, նրա հետ ժյուրիի կազմում են եղել 12 առաջատար փորձագետներ աշխարհի յոթ երկրներից: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 21 երկրից 260 գինու նմուշ։
Վրաստանում գինու պատրաստման ավանդույթը 8 հազար տարվա պատմություն ունի։ 2017 թվականին միջազգային մասնագետներն ապացուցել են, որ Վրաստանը գինեգործության հայրենիք է: Ամբողջ աշխարհում հայտնի չորս հազար խաղողի սորտերից 500-ը վրացական արմատներ ունեն: