Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ հացի գները կմնան անփոփոխ:
Նախարարությունը նշում է, որ կառավարության որոշմամբ «ցորենի ալյուրի սուբսիդավորման» պետական ծրագիրը երկարացվել է մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը:
Միևնույն ժամանակ, ըստ նախարարության տվյալների, ծրագրի շրջանակներում առաջին կարգի ցորենի ալյուրի 50 կիլոգրամանոց մեկ պարկի սուբսիդիան կազմում է 20 լարիից ոչ ավելի:
Ինչպես պարզաբանեցին նախարարությունից՝ սուբսիդավորման արդյունքում շահառուն պարտավոր կլինի վաճառել 50 կիլոգրամանոց մեկ պարկ սուբսիդավորված առաջին կարգի ցորենի ալյուրը` ոչ ավելի, քան 53 լարին:
Ծրագրի շահառուները կորոշվեն Գյուղի զարգացման գործակալության կողմից հայտարարված հետաքրքրության արտահայտման միջոցով, որտեղ մասնակիցը կնշի սուբսիդիայի ցանկալի չափը և ծավալը:
Սուբսիդավորումը կիրականացվի ամեն ամիս՝ մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, ոչ ավելի, քան 10 000 տոննա առաջին կարգի ցորենի ալյուրի համար: