Pfizer ընկերությունում հայտարարում են, որ հաջորդ ուսումնական տարվա սկզբին COVID-19-ի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի 12-15 տարեկան դեռահասների համար:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ընկերության փոխնախագահ Ուիլյամ Գրաբերին:
Գրաբերի խոսքով՝ ընկերությունը կլինիկական փորձարկումներ է իրականացնում։
Նրա խոսքով, մինչեւ 18 տարեկան երեխաների պատվաստումը կարեւոր քայլ կդառնա վիրուսի տարածումը կանխելու համար: