Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 1 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 2 156:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 93 նոր դեպք։
Ադիգեն` 17,
Ախալցիխե` 27,
Բորժոմի` 35-ը՝
Ախալքալաք` 1,
Նինոծմինդա` 2,
Ասպինձա` 11:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 798 անձ։
Ախալցիխեում՝ 773,
Բորժոմիում՝ 310,
Ադիգենում՝ 431,
Ասպինձայում՝ 140,
Ախալքալաքում՝ 122,
Նինոծմինդայում՝ 22:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 267 մարդ, որից 65-ը՝ Ախալցիխեում, 201-ը՝ Բակուրիանում:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 31 մարդ, մահ չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 741, մահվան դեպքերը 18։