Հայաստանում հունվարի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 347 377-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 293-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 018 դեպք կա, այլ պատճառով՝ 1 515։
Ապաքինվել է ևս 101 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 333 518 է։ Փաստացի բուժվողների թիվը 4 326 է։
Ընդհանուր առմամբ 2 636 398 թեստ է արվել, մեկ օրում` 5 342։