Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 151-ով՝ հասնելով 168 088-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 143-ով և հասել 159 720-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 576 թեստավորում, ընդհանուր թիվը հասել է 664 325-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 3 117-ի, ևս 779 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 472 մարդ։