Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 167 421-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 190-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 12 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության արդյունքում։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 096 դեպք կա, այլ պատճառով՝ 777։
Ապաքինվել է ևս 358 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 158 693 է։ Փաստացի բուժվողների թիվը 4 855 է։
Փետրվարի 2-ին 2580 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 654 494 թեստավորում։