Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 551 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման արդյունքում՝ վերջին 24 ժամում անցկացվել է 29 487 թեստ, այստեղից 11 878-ը՝ հակագենի արագ թեստով և 17 609-ը՝ «PCR»:

Դրականության ցուցանիշը. Օրական՝ 5,26%, վերջին 14 օրը՝ 4,39%, վերջին 7 օրը՝ 4,63%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 307 401 դեպք: Ապաքինվել է ևս 878 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 288 816:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 077 անձ:

Երկրում պատվաստվել է 41 801 անձ, վերջին 24 ժամում պատվաստվել է 1 706 մարդ:

Կարանտինային գոտիներում՝ 221 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 780: