Հայաստանում մարտի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 183 127-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1071-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 16 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից, և 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 332 դեպք կա, այլ պատճառով՝ 855։
Ապաքինվել է ևս 459 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 167 977 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասնելով 10 963-ի:
Մարտի 19-ին 5 959 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 799 637 թեստավորում։