Հոկտեմբերի 21-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 411 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 896 մարդ, մահացել է 29 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 680 182, այստեղից ապաքինվել է 622 181 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 617:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 53 700 փորձարկում, այդ թվում 33 678-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20 022-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 8.21% է, վերջին 14 օրվանը՝ 8.83%, վերջին 7 օրվանը՝ 9.05%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 932 643 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5 194 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 48 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 725 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 012 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: