Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Մարինե Եսոյանն արձագանքել է Արմենուհի Մղդեսյանին «Ծիծեռնակ» մանկապարտեզում աշխատանքից անհիմն հեռացնելու հետ կապված մեղադրանքներին:

Ըստ Մարինե Եսոյանի՝ «Ծիծեռնակ» մանկապարտեզի աշխատակցին աշխատանքից հեռացնելու պատճառն այն է, որ նա չի ենթարկվում մանկապարտեզի ներքին կարգապահական կանոններին, ուստի նրա հետ պայմանագիրը չի շարունակվել:

«Ցանկանում եմ հստակ և ճիշտ ձևով պատասխանել նորաբաց «Ծիծեռնակ» մանկապարտեզի նախկին աշխատակից Արմենուհի Մղդեսյանի մի քանի հարցերին: Մեր աշխատակիցներն աշխատում են պայմանագրով: Ես ու Արմենուհին աշխատել ենք 11 ամիս: Եվ մեր համատեղ աշխատանքի ընթացքում մենք բախվել ենք տարբեր հարցերի և խնդիրների: Արմենուհի Մղդեսյանն ուներ անհասկանալի, աննկարագրելի բնավորություն: Նրա մոտ ավելի շատ բացասական, քան դրական հատկություններն էին զարգացած, ավելի շատ էր եսասիրությունը, ինքն իրեն վեր էր դասում բոլորից: 24 աշխատակիցների շարքում միայն ինքն էր:

Հուլիսին Արմենուհին խնդրանքով դիմել էր փոքրիկ միջոցառում կազմակերպել նախադպրոցական տարիքի երեխաների համար, ովքեր պատրաստվում էին հաճախել դպրոց: Այս միջոցառմանը նա չէր ներգրավել իր գործընկերներին, ովքեր փոխարինում էին իրեն հայերենի և վրացերենի դասերին: Նա ծնողներին լարել էր գործընկերների դեմ: Ծնողների հետ «Viber»-ի ընդհանուր խմբում նա դիտողություններ էր անում գործընկերներին, ուղղում նրանց, այսպես կոչված սխալները: Ես խորհուրդ տվեցի, խնդրեցի այդպես չվարվել, բայց դա անիմաստ էր: Մի բան գիտեմ, որ այն մարդը, ում մեջ ապրում է եսասիրությունը, չի կարող դաստիարակել և անհրաժեշտ կրթություն տալ երեխաներին: Դե իսկ մենք գիտենք, թե որքան կարևոր է դաստիարակի դերը երեխայի կյանքում:

Այո, ես տեղյակ էի նրա հիվանդության մասին: Ես համաձայնեցի, որ նա չհաճախեր աշխատանքի և ներկայացներ համապատասխան փաստաթուղթ: Ես՝ նորաբաց «Ծիծեռնակ» մանկապարտեզի մենեջեր Ամալյա Մղդեսյանը և ամբողջ աշխատակազմը, չէինք ցանկանում շարունակել աշխատել Արմենուհի Մղդեսյանի հետ», – ասում է Մարինե Եսոյանը:

Մանկապարտեզի աշխատակիցն առանց նախազգուշացման ազատվել է աշխատանքից

Հարցին, թե ո՞ւր է ղեկավարությունը՝ Մարինե Եսոյանը պատասխանեց հետեւյալը.

«Նրան հնարավորություն էր տրվել աշխատանքի տեղավորվել և հոգալ իր դստեր կարիքները, սակայն նրան չհաջողվեց իր պարտականությունները պատշաճ կատարել: Ղեկավարությունը վիրահատության գումարը փոխանցեց: Մարդ պիտի կարողանա գնահատել, որպեսզի գնահատվի:

Ինչ վերաբերում է ընդդիմության մասին հայտարարությանը: Սեպտեմբերին մենք հանդիպեցինք Սակրեբուլոյի նախկին նախագահ Սումբաթ Կյուրեղյանի, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի և Գեորգի Զմոյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին մեր ավելի քան 20 գործընկերներ: Արմենուհին ներկայացավ որպես ընդդիմադիր: Գիտեմ, որ Վրաստանի բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն աշխատելու, սակայն ոչ ոք չպետք է մոռանա, թե ով է աջակցել իրեն դժվարին պահերին:

Ուզում եմ հավելել, որ Մոսկվայից ինձ անհանգստացնում էր Արմենուհու քույրը, որին ես նույնիսկ չէի ճանաչում և ոչ մի կապ չունեի: Ես զանգահարեցի Արմենուհուն՝ ասելու, թե ինչու չեմ պատրաստվում շարունակել պայմանագիրը նրա հետ, փոխարենը գոռալով պատասխանեցին մայր ու աղջիկ: Ես վախենում էի հանդիպել նրան՝ իր բնավորության պատճառով: Արմենուհին ցանկանում էր դառնալ նորաբաց մանկապարտեզի մենեջերը, և գուցե այդ պատճառով նա կոնֆլիկտ ունեցավ իր գործընկերների հետ: Նա ստիպում էր 3-4 տարեկան երեխաներին՝ որոնք անգամ խոսել չեին կարող, իրեն դիմել տիկին Մղդեսյան: Կարող եմ ավելացնել, որ նա չէր համապատասխանում մեր ներքին կարգապահական կանոններին»,- ասում է Մարինե Եսոյանը:

Նյութը՝ Ռադիո NOR-ից