Քաղաքականություն 10 Մայիսի, 2021 • Ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիան ազատության մեջ է

ՄԱՇ-ի նախագահ Նիկա Մելիան ազատվել է Ռուսթավիի բանտից:

Ավելի վաղ՝ մայիսի 8-ին, ԵՄ-ն վճարել էր ՄԱՇ նախագահի և Վրաստանի ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի փոխարեն 40 000 լարի (մոտ 12 հազար ԱՄՆ դոլար) գրավը:

Այսօր տեղի ունեցած դատավարության ընթացքում դատավոր Նինո Չախնաշվիլին փոխել է խափանման միջոցը:

Մեղադրյալն ինքը ներկա չէր դատավարությանը, քանի որ նախորդ դատական նիստին դատավորը վտարել էր նրան դատարանին անարգելու համար:

Նա ազատ կարձակվի Ռուսթավիի բանտից, որտեղ նրան սպասում են կուսակցության անդամներն ու կողմնակիցները:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝