«Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի ներկայացուցիչները 80-ամյա Խաչատուր Մարտիրոսյանին, ով միայնակ ապրում էր Մառնեուլի արդբեջանական գյուղում, շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի ներկայացուցիչները այցելել էին 80-ամյա Խաչիկ պապիկին, ով կիսաքանդ տնակում միայնակ բնակվում է: Ամիսներ առաջ, կյանքի մայրամուտն ապրող ծերունին ըկնել է և վնասել մեջքը: Պապիկի խոսքերի համաձայն՝ արդեն 4-5 ամիս է անկողնային պառկած է:
Մառնեուլից միայնակ պապիկը մշտական խնամքի կարիք ունի
Հիմնադրամի ֆեյսբուքյան ուղիղ եթերից պարզ է դառնում, որ Խաչատուր Մարտիրոսյանի բնակարանը մաքուր է, ամեն ինչ կոկիկ ու դասավորված, իսկ պապիկն արդեն սափրված:
Նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: