Այսօր՝ մարտի 17-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մոտ տեղի է ունեցավ բողոքի ակցիա՝ ի աջակցություն ձերբակալված հայր և որդի Ծառուկյանների: Եֆրեմովկա և Փոքր Արագյալ գյուղերի բնակիչները, ինչպես նաև Ծառուկյանների մտերիմներն ու հարազատները պահանջում էին արդարություն և հանդիպում Վրաստանի խորհրդարանի պատգամավորների հետ։ Սակայն հանդիպումն այդպես էլ չկայացավ, քանի որ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները գտնվում են Թբիլիսիում՝ խորհրդարանի նիստի են մասնակցում։

Բնակիչների խոսքով, այն, ինչ ասում են Հայաստանի քաղաքացիները, ովքեր աշխատել են Ծառուկյանի ֆերմայում՝ սուտ է: Նրանց խոսքով, Հայաստանի քաղաքացիները գյուղում են եղել 2016 թվականից սկսած եւ այդ ընթացքում ոչ մի անգամ չեն դժգոհել, փոխանցում է ռադիո «NOR»-ը։

Ընդգծենք, որ մարտի 13-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետում երկու անձի ձերբակալման մասին: Նրանք մեղադրվում են մարդկանց թրաֆիքինգի մեջ: Ըստ գերատեսչության՝ ձերբակալվել են հայրը եւ որդի՝ 1960 թվականի ծնված Բ.Ծ.-ն եւ 1994 թվականի ծնված Մ.Ծ.-ն: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց 12-15 տարվա ազատազրկում է սպառնում։ Ծառուկյանների հարազատները, աշխատողներն ու համագյուղացիները զարմացած են ներկայացված մեղադրանքներից՝ պնդելով, որ այդ ամենը սուտ է, և որ Ծառուկյանները, ընդհակառակը, շատ բարություն են արել Հայաստանի քաղաքացիներին:

Եֆրեմովկայում «ստրկատիրության» մեջ մեղադրանքը սուտ են համարում

Նինոծմինդայի բնակիչներին դատախազությունը «ստրկատիրության» մեղադրանք է ներկայացրել

Նինոծմինդայում ստրկության մեջ են պահել երեք մարդու