Օգոստոսի 13-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 359 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 726 մարդ, մահացել է 42 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 471 685, այստեղից ապաքինվել է 415 146 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 321:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 50 937 փորձարկում, այդ թվում 30 325-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20 612-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 10.52% է, վերջին 14 օրվանը՝ 9,9%, վերջին 7 օրվանը՝ 10.74%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 741 353 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 25 432 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 58 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 635 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3 409 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: