Մարտի 8-ին Վրաստանում հանգստյան օրերին ոչ պարենային խանութների, շուկաների և առևտրի կենտրոնների գործունեության արգելքը դադարել էր գործել, հետևաբար, այսօրվանից վերոնշյալ բոլոր օբյեկտներն ընդունում են իրենց այցելուներին սովորականի պես:

Վրաստանում բոլոր մանրածախ առևտրի օբյեկտներն այժմ բաց կլինեն ոչ միայն աշխատանքային օրերին, այլ նաև շաբաթ և կիրակի օրերին:

Փետրվարի 24-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով կիրառված սահմանափակումները վերացնելու փուլային ծրագիրը: Գրեթե բոլոր միջոցառումները երկրում կչեղարկվեն մարտի 15-ին:

Դեռևս հայտնի չէ, թե Վրաստանում երբ կհանվի պարետային ժամը (երեկոյան 21:00-ից մինչև ժամը 05:00-ն տեղաշարժի արգելքը): Իրավախախտների համար տուգանքը 2 հազար լարի է (600 ԱՄՆ դոլար) կազմում: