Սեպտեմբերի 5-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 210 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 5 587 մարդ, մահացել է 74 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 564 837, այստեղից ապաքինվել է 514 768 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 7 806:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 28 025 փորձարկում, այդ թվում 15 263-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 762-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 7.89% է, վերջին 14 օրվանը՝ 9,27%, վերջին 7 օրվանը՝ 8.33%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 314 104 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 22 733 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 105 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7 019 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 415 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: