Այսօր՝ մարտի 11-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 711, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ 152-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում ևս վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակի նոր դեպք չի բացահայտվել։
Այս պահի տվյալներով, ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 37 անձ. Ախալցիխեում՝ 6, Բորժոմիում՝ 12, Ադիգենում՝ 11, Ասպինձայում՝ 0, Ախալքալաքում՝ 8 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 16 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 2 պացիենտ: Մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 628, իսկ մահացածներինը՝ 48: