Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հյուրընկալվել է Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցում: Նա «Մեկ ժամ հետաքրքիր հյուրի հետ» ավանդական հանդիպման գլխավոր հյուրն է եղել։ Հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
Հարց ու պատասխանի ձևաչափով ընթացող հանդիպմանը Աշոտ Սմբատյանը պատասխանել է դպրոցի մանկավարժների և ավագ դասարանների աշակերտների բազմաթիվ հարցերին։
Միջոցառման ավարտին ՀՀ դեսպանը գրքեր է նվիրել դպրոցի գրադարանին։