Վրաստանի վիճակագրության ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2020 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2019 թվականի համեմատ կրճատվել է գրեթե 53 տոկոսով եւ կազմում է 616,9 մլն դոլար: 2006-ից հետո սա ամենացածր ցուցանիշն է, նույնիսկ 2009-ին, 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո ներդրումներն ավելի շատ են եղել:

Գերատեսչության տվյալներով՝ ներդրումների կտրուկ անկման գլխավոր պատճառներից մեկը մի քանի ձեռնարկությունների անցումն է Վրաստանի ռեզիդենտի սեփականությանը: Գերատեսչությունում վստահեցնում են, որ միայն դա ներդրումների ծավալը կրճատել է 340,5 մլն դոլարով:

616.9 մլն դոլարից 560.7 մլն-ը նորից է ներդրվել: Այսպիսով, 2020 թվականին ներդրումների ծավալը կազմել է օտարերկրյա ներդրումների ավելի քան 90%-ը:

2020 թ. օտարերկրյա ներդրումների առաջատարը եղել է Մեծ Բրիտանիան՝ 307.8 մլն դոլար։ Երկրորդ տեղում է Նիդեռլանդները (172.1 մլն դոլար), երրորդում՝ Թուրքիան (108.1 մլն դոլար):

400.3 մլն դոլար է ներդրվել ֆինանսական հատվածում, հանքարդյունաբերության ոլորտում՝ 101.5 մլն դոլար, անշարժ գույքի ոլորտում՝ 71.8 մլն դոլար: