Վրաստանում փնտրում են այն մարդուն, ով շահել է 1 015 291 լարիի չափով ջեքփոթը, որի արդյունքում նա ընդգրկվել է վրացի միլիոնատերերի ցուցակում:
«Վրաստանի ազգային վիճակախաղ» ընկերությունը փնտրում է հաղթողին և խաղացողներին խնդրում են կրկին անգամ ստուգել իրենց «Լոտո 6/42» տոմսերը:
Վիճակախաղի №311 խաղարկությունը կայացել է 2021 թվականի մարտի 9-ին:
Հաղթող թվերն են՝ 2, 14, 17, 20, 34, 38:
Վիճակախաղի երեք տարիների ընթացքում խաղարկվել է չորս ջեքփոթ: Երկու բախտավորներ ստացել են ավելի քան մեկ միլիոն լարի:
«Լոտո 6/42»-ի նոր ջեքփոթը կազմում է ավելի քան կես միլիոն լարի, յուրաքանչյուր հաջորդ խաղարկության հետ միասին գումարը կավելանա: Խաղարկությունն անցկացվում է յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ՝ ժամը 20:55-ին, «TV Imedi» հեռուստաալիքի եթերում: