Այսօր՝ մարտի 9-ին, Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո, Հայաստանի ընդդիմությունը՝ ի դեմս «Հայրենիքի փրկության շարժման», նշանակել է հերթական հանրահավաքը: Այս պահին ցուցարարները շրջապատել են խորհրդարանի շենքը, որտեղ գտնվում են իշխող կուսակցության 10 պատգամավորներ:

Ցուցարարները փորձել են արգելափակել երկրի Ազգային ժողովի բոլոր մուտքերը, ոստիկանությունը փորձել է միջամտել, արդյունքում լարվածություն է առաջացել և ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի են ունեցել բախումներ:

Ցուցարարները վրաններ են տեղադրել խորհրդարանի մուտքի մոտ, ընդդիմության առաջնորդները կոչ են անում պատգամավորներին պահանջել վարչապետի հրաժարականը:

Նշենք, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելուց հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարող էր դիմել ՀՀ Սահմանադրական դատարան մինչեւ ժամը 18:00-ն` բողոքարկելու կառավարության որոշումը: Թեև, ժամը 19։00-ի սահմաններում նախագահի աշխատակազմը հայտարարել էր, որ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցը վարչապետի իրավասության մեջ է՝ «ինչպես իրավական ընթացակարգերի, այնպես էլ սահմանադրական պատասխանատվության և քաղաքական հետևանքների առումով»:

Ցուցարարների պահանջը կրկին մնում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ոստիկանությունը մոբիլիզացված է հավաքի վայրում: