Այսօր՝ հոկտեմբերի 10-ի երեկոյան, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ախալքալաքցի տաղանդավոր դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովի մենահամերգը՝ ՀՀ վաստակավո արտիստ Կարեն Դուրգարյանի դիրիժորությամբ։

«Ես անհամբերությամբ սպասում եմ մենահամերգիս, չեմ անհանգստանում: Ես վաղուց էի ուզում նվագել իմ պատմական հայրենիքում, հետևաբար, չեմ անհանգստանում, այլ ընդհակառակը, անհամբերությամբ սպասում եմ: Սա իմ մենահամերգն է, որը ես նվագում եմ երկու մասով, անտրակտով և նվագախմբի ուղեկցությամբ: Ես կնվագեմ Սան Սանսի երկրորդ համերգը և Լիստի երկրորդ համերգը: Եթե անկեղծ, ես շատ ուրախ եմ, քանի որ շատ մարդիկ, ում ես հրավիրել եմ, նրանք անպայման կգան, այդ թվում՝ իմ դպրոցի ուսուցիչները, նրանք հատուկ ինձ համար գալու են Ախալքալաքից ինձ ունկնդրելու: Հուսով եմ, որ շատ մարդիկ կգան։ Այն, որ ինձ կճանաչեն Հայաստանում, դա հաստատ է։ Երբ ինչ-որ տեղով անցնում եմ, շատ հաճախ մարդիկ մոտենում են ու հարցնում, թե կարելի՞ է նկարվել, ասում են՝ պաստառի վրա դու ես, դե իսկ ես պատասխանում եմ՝ այո։ Անցած անգամ, երբ դեռ աֆիշան չկար, ես ժամանել էի Մոսկվայից, այնքան մարդ ճանաչեց ինձ, ես շատ գոհ էի»,- Jnews-ին տված հարցազրույցում ասաց Անահիտ Ստելմաշովը։