Այսօր՝ մարտի 4-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել, մեկ դեպք է գրանցվել Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 702, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ 152-ը՝ Նինոծմինդայում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակի 1 նոր դեպք է գրանցվել։

Ադիգենի՝ 0,
Ասպինձա՝ 0,
Ախալցիխե՝ 0,
Ախալքալաք՝ 0,
Բորժոմի՝ 0 և
Նինոծմինդա՝ 1:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 41 անձ. Ախալցիխեում՝ 0, Բորժոմիում՝ 27, Ադիգենում՝ 11, Ասպինձայում՝ 0, Ախալքալաքում՝ 3 և Նինոծմինդայում՝ 0:

Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 10 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 1 պացիենտ: Մահվան դեպք չի գրանցվել։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 620, իսկ մահացածներինը՝ 48:

Այս պահի դրությամբ սպասվում է 77 թեստի պատասխանի։

Վարակակիրների հետ շփման դեպք չի գրանցվել։