Անցկացվել են Ախալքալաքի շրջանի 4 գյուի մանկապարտեզների աշխատողների հարցազրույցները: Ընդունող հանձնաժողովը մրցույթի մասնակիցների միջև ընտրությունը կատարում է հարցազրույցի հիման վրա: Այն իր որոշման մասին կհայտարարի երկուշաբթի օրը:
Անցյալ շաբաթ Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորումը հարցազրույց է անցկացրել 4 նոր մանկապարտեզներում աշխատանքի ընդունվելու դիմում ներկայացնողների հետ:
Նոր մանկապարտեզները բացվում են հետևյալ գյուղերում՝ Խուլգումո, Սուլդա, Չունչխա, Կաջո:
Ըստ Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի, ամենից շատ դիմումները ստացել են Խուլգումո և Սուլդա գյուղերում աշխատանքի ընդունվելու համար:
Մրցույթը տեւել է երեք օր, քաղաքապետարանի Ընդունող հանձնաժողովը հարցազրույց է անցկացրել բոլոր թեկնածուների հետ, բայց վերջնական որոշում դեռ չի կայացրել: Այժմ ընթանում է վերանայման գործընթացը։ Արդյունքները կհայտարարվեն հաջորդ շաբաթ:
Որոշ գյուղերում ոչ բոլոր թեկնածուներն էին համապատասխանում Միավորման կողմից հայտարարված չափանիշներին, սակայն, համապատասխան մասնագետների բացակայության պատճառով, ըստ Անահիտ Ասատուրյանի, դիմողներն, ամենայն հավանականությամբ, կընդունվեն:
Նոր մանկապարտեզները կսկսեն գործել մարտի կեսից: