Ախալքալաքի շրջանի դպրոցների 2018-2019 և 2019-2020 ուսումնական տարում թվով 57 շրջանավարտ բարձր առաջադիմության համար պարգևատրվել է մեդալով։

2018-2019 ուսումնական տարում Ախալքալաքի շրջանում 16 շրջանավարտ պարգևատրվել է մեդալով: Նրանցից 11-ը ստացել է ոսկե մեդալ, իսկ 5-ը՝ արծաթե:

Այսպիսով, ոսկե մեդալակիրներն են՝

Ախալքալաքի շրջանի Մաջադիա գյուղի հանրային դպրոցի շրջանավարտ՝ Մնացական Ղազարյանը։
Կարտիկամի հանրային դպրոցի շրջանավարտ՝ Աղասին Կուլախսզյանը։
Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցի (Հովհ. Թումանյանի անվան) շրջանավարտներ` Վարազդատ Գաբրիելյանը, Հրանուշ Ստեփանյանը, Սյուզաննա Հարությունյանը։
Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցի (ռուսական դպրոց) շրջանավարտներ՝ Կարինե Կրջացյանը, Անահիտ Մանուկյանը, Հայկանուշ Կարաբեկյանը, Աիդա Մուշեղյանը։
Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցի (Դ. Դեմիրճյանի անվան) շրջանավարտ՝ Մաքսիմ Ասատրյանը։
Ախալքալաքի թիվ 5 հանրային դպրոցի շրջանավարտ՝ Կարինե Նահատակյանը։

2018-2019 ուս․ տարվա Ախալքալաքի շրջանի արծաթե մեդալակիրներն են՝

Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցի (Դ. Դեմիրճյանի անվան) շրջանավարտներ՝ Լիդա Մնացյանը, Ելենա Գեզալյանը, Մարինա Երանոսյանը, Լեյլի Մանվելյանը և Սարնա Մանվելյանը։

Իսկ 2019-2020 ուս․տարում Ախալքալաքի շրջանում 41 շրջանավարտ պարգևատրվել է մեդալով: Նրանցից 29-ը ստացել են ոսկե, իսկ 12-ը՝ արծաթե մեդալով:

Ոսկե մեդալակիրներն են՝

Ախալքալաքի շրջանի գյուղ Բուռնաշեթի հանրային դպրոցի շրջանավարտ՝ Ալիկ Աղաբաբյանը։
Մաջադիա գյուղի հանրային դպրոցի շրջանավարտ՝ Մերի Պարոնյանը։
Գոգաշեն գյուղի հանրային դպրոցի շրջանավարտ՝ Լաշա Գոխաձեն, Վլադիմեր Թաքթաքիձեն, Գվանցա Նաթենաձեն, Նաթիա Նաթենաձեն։
Դադեշ գյուղի հանրային դպրոցի շրջանավարտներ՝ Արշալույս Մովսեսյանը, Երանակ Սիմոնյանը, Անդրանիկ Հակոբյանը։
Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցի (վրացական դպրոց) շրջանավարտներ՝ Անտոն Մացուկատովը, Նիկո Մելիքիձե։
Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցի (Թումանյանի անվան) շրջանավարտներ` Գառնիկ Ավետյանը, Դավիթ Եսոյանը, Իռմա Մելքոնյանը, Լիանա Ռստակյանը, Վաչագան Շիրինյանը, Անուշ Համբարյանը, Սիրանուշ Համբարյանը։
Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցի (ռուսական դպրոց) շրջանավարտներ՝ Օքսանա Ավետիսյանը, Սարգիս Ալվանյանը, Անուշ Բադասյանը, Կարեն Իրիցյանը, Ազնիվ Մանասյանը, Օֆելյա Մարտիրոսյանը, Աննա Մխիթարյանը, Աննա Սահակյանը, Ելենա Քոսյանը։
Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցի (Դեմիրճյանի անվան) շրջանավարտներ՝ Օլյա Գևորգյանը և Արմեն Մկոյանը։

2019-2020 ուս․տարվա Ախալքալաքի շրջանի արծաթե մեդալակիրներն են՝

Ախալքալաքի շրջանի գյուղ Կարտիկամի հանրային դպրոցի շրջանավարտներ՝ Աննա Դումանյանը, Նանո Կուլախսզյանը, Աստղիկ Չնավայանը։
Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցի (վրացական դպրոց) շրջանավարտ՝ Լուիզա Կավրելիշվիլին։
Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցի (Թումանյանի անվան) շրջանավարտ` Թամարա Ղազարյանը։
Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցի (Ռուսական դպրոց) շրջանավարտ՝ Արմենուհի Բազդատյանը։
Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցի (Դեմիրճյանի անվան) շրջանավարտներ՝ Մարիետտա Գոգորյանը, Մարտին Մանասյանը, Նազելի Մոսոյանը, Հերմինե Սողոյանը, Մանուշակ Խանաղյանը, Օլգա Խոդիկյանը։